Թիվ ՎԴ/5530/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
07.02.2019
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Անդրանիկ Ջանունցին
Հասցե` ք.Երևան, Սիսակյան թղմ., 7 փողոց, ռումինական տնակ
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/5530/05/18 վարչական գործով ըստ հայցի Մայրանուշ Հալլաբյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ Անդրանիկ Ջանունց, Վալյա Բաբայան՝ Սիլիկյան թաղամասի թիվ 27 քոթեջով ծանրաբեռնված հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին :
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. փետրվարի 15-ին, ժամը ` 15:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 44-71-21/260/
Էլ. փոստ`