թիվ ԵԴ/9679/02/18 քաղաքացիական գործով հրապարկային ծանուցում
07.02.2019
Գործ ԵԴ/9679/02/18
<<7>> փետրվարի 2018թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Պատասխանող՝ Մամիկոն Համբարձումի Թոսունյանին
/ք. Երևան, Շինարարների 32 շ., բն. 43/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 15.06.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Գևորգ Էմին-Տերյանի ընդդեմ Մամիկոն Թոսունյանի` վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունը հարքելուն և ներողություն հայցելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 29.11.2018թ. որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նախնական դատական նիստը հրավիրվել է 2019 թվականի մարտի 26-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10)::
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 20 97 01
Էլ. փոստ`