Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21871/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ հա. ԵԴ/21871/02/18
«05ե դեկտեմբերի 2018թ.


Քաղաքացիական գործով դիմող Գոհար Կարապետյան
Ք.Երևան, Չարենցի 2-րդ փող. Տուն 3

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գոհար Բաբկենի Կարապետյանի՝ Կարեն Հայրապետյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմումի:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մարտի 07 -ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
- Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ք.ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Վեբ կայք` ք.Երևան, Մ.Խորենացի 162ա

Էլ. փոստ`