Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մարինե Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

09.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
ՙՍնանկության մասին՚ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարին նշանակված Ա/Ձ Մարինե Թովմասյանի գույքի աճուրդը չկայացավ՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. փետրվարի 27-ին ժամը 1230-ին կկայանա Ա/Ձ Մարինե Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը հետևյալ 2 լոտով.

Լոտ 1. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզում, Նոր Գեղի համայնք, Կ. Դեմիրճյան փող;,թիվ 25, կադաստրային ծածկագիրը 07-048-0120-0003, նպատակային նշանակությունը- բնակավայր, օգտագործման նպատակը – բնակելի, կառուցապատման, հողատարածքը հարթ է, առկա են պտղատու ծառեր, հողամասի մակերեսը - 850,0 քմ, մեկնարկային գինը- 3 426 300 ՀՀ դրամ:

Լոտ 2. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզում, Նոր Գեղի համայնք, Վիկտոր. Համբարձումյան փող;,թիվ 26, կադաստրային համարը 07-048-0120-0030, նպատակային նշանակությունը- բնակավայր, օգտագործման նպատակը – բնակելի, կառուցապատման, հողատարածքը հարթ է, առկա են պտղատու ծառեր, հողամասի մակերեսը - 780,0 քմ, մեկնարկային գինը- 3 645 000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են ՙԱրդշինբանկ՚ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված 2473604648760000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ՝ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցեն՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`