Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3720/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Սերգեյ Օրազի Պողոսյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Երևանյան խճղ., 70 շ., բն. 29/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով` ուղարկում եմ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Վլադիմիր Օրազի Պողոսյանի, Կալիպսե Պողոսյանի, Սերգեյ Օրազի Պողոսյանի, Հովհաննես Օրազի Պողոսյանի և Գալինա Օրազի Պողոսյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/3720/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի 2019թ. փետրվարի 08-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ. մարտի 19-ին, ժամը 12:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`