Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/1088/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի դեկտեմբերի <<28>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 02520007, պետական գրանցման վկայական՝ թիվ 0170, ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84, ծանուցման հասցեն՝ ՀՀ, ք. Գյումրի, Պուշկինի 23, էլեկտրոնային հասցե՝ acba@acba.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Անուշ Արտաշի Պետրոսյանի (անձնագիր՝ АG0429824, տրված՝ 03.02.2005 թվականին, 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 14-րդ փողոց, տուն 8), Արկադի Սուրիկի Ավետիսյանի (անձնագիր՝ АP0626521, տրված՝ 15.11.2016 թվականին, 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 8-րդ փողոց, 1-ին փկղ., տուն 4), Արթուր Գագիկի Սուքիասյանի (անձնագիր՝ АK0205339, տրված՝ 09.12.2008 թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 9-րդ փողոց, տուն 1), Հարություն Անդրանիկի Հովհաննիսյանի(անձնագիր՝ АN0211206, տրված՝ 23.07.2012 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տիմիրյազևի փողոց, 39 շենք, բն. 30)՝ համապարտության կարգով 2.554.874 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև 03.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2% տոկոսադրույքով տույժերի հաշվեգրման պահանջների մասին թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 02.11.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներից հօգուտ Բանկի բռնագանձել 2.554.874 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 03.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրել օրական 0,2% տոկոսադրույքով տույժեր:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն էլեկտրոնային եղանակով անհապաղ ուղարկել է հարկադիր կատարման:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
II. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի՝ վերը նշված որոշման հիմքով գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ գործը պետք է ընդունել վարույթ:
III. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ, 125-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի փետրվարի 21-ին` ժամը «15:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`