Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3321/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3321/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի դեկտեմբերի <<28>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ` 02518512, գրանցման վկայական թիվ 0169, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան 17, էլեկտրոնային հասցեն՝ inecobank@inecobank.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Ալբերտ Վրեժի Հովհաննիսյանի (անձնագիր՝ АH0499696, տրված՝ 12.01.2008 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Դեկաբրիստների փողոց, տուն 42), Գայանե Ռուբենի Պետրոսյանի (անձնագիր՝ АK0679478, տրված՝ 17.12.2010 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ծուլուկիձե փողոց, տուն 16), Սիլվա Գևորգի Հովհաննիսյանի (անձնագիր՝ АN0290844, տրված՝ 10.12.2012 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Դեկաբրիստների փողոց, տուն 42) և Արթուր Վրեժի Հովհաննիսյանի(անձնագիր՝ АM0712907, տրված՝ 03.05.2012 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Դեկաբրիստների փողոց, տուն 42), համապարտության կարգով Ալբերտ Վրեժի Հովհաննիսյանից, Գայանե Ռուբենի Պետրոսյանից և Սիլվա Գևորգի Հովհաննիսյանից 16.803,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման, 14.09.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/3321/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 13.09.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներ Ալբերտ Վրեժի Հովհաննիսյանից, Գայանե Ռուբենի Պետրոսյանից և Սիլվա Գևորգի Հովհաննիսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 16.803,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 14.09.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 24.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն էլեկտրոնային եղանակով անհապաղ ուղարկել է հարկադիր կատարման:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
II. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի՝ վերը նշված որոշման հիմքով գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ գործը պետք է ընդունել վարույթ:
III. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ, 125-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ/3321/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի փետրվարի 21-ին` ժամը «11:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`