Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3880/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3880/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի դեկտեմբերի <<28>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 00000291, գրանցման վկայական՝ թիվ 0164, ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի (անձնագիր՝ АH0405453, տրված՝ 18.07.2007 թվականին, 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան շրջկ., 7 շենք, բն. 30), Տիգրան Մելսիկի Ղարագյոզյանի (անձնագիր՝ АF0717441, տրված՝ 19.06.2003 թվականին, 018-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վ. Սարոյան փողոց, տուն 1ա) և Լուսինե Գրիշայի Եպիսկոպոսյանի (անձնագիր՝ АK0246084, տրված՝ 17.02.2009 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակի փողոց, 6 շենք, բն. 32)՝ համապարտության կարգով Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանից և Տիգրան Մելսիկի Ղարագյոզյանից 14.952,06 ԱՄՆ դոլար և 18.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, 20.10.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի՝ 12.883,70 ԱՄՆ դոլարի, նկատմամբ վարկային պայմանագրով նախատեսված 12.5% տոկոսադրույքով տոկոսներ հաշվեգրելու, ժամկետանց վարկի՝ 1.286 ԱՄՆ դոլարի նկատմամբ օրական 0.15% տոկոսադրույքով տույժեր հաշվեգրելու, ժամկետանց տոկոսի՝ 1.128,5 ԱՄՆ դոլարի նկատմամբ օրական 0.4% տոկոսադրույքով տույժեր հաշվեգրելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/3880/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 23.10.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանից և Տիգրան Մելսիկի Ղարագյոզյանից հօգուտ Բանկի բռնագանձել 14.952,06 ԱՄՆ դոլար և 18.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 20.10.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի՝ 12.883,70 ԱՄՆ դոլարի, նկատմամբ հաշվեգրել վարկային պայմանագրով նախատեսված 12.5% տոկոսադրույքով տոկոսներ, ժամկետանց վարկի՝ 1.286 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրել օրական 0.15% տոկոսադրույքով տույժեր, ժամկետանց տոկոսի՝ 1.128,5 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրել օրական 0.4% տոկոսադրույքով տույժեր և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 01.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
II. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի՝ վերը նշված որոշման հիմքով գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ գործը պետք է ընդունել վարույթ:
III. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ, 125-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ/3880/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի փետրվարի 21-ին` ժամը «12:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`