Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2174/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/2174/02/15
Երրորդ անձ`Լևոն Ամիրխանյան ՍՊ ընկերությանը
Հասցե`ք.Երևան,Բաղրամյան 53 շենք, բն. 67

Որպես երրորդ անձ, 2019 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:15-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/2174/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Դվին Արարատի Գոմցյանի ընդդեմ «Զարգացման Հայկական բանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձինք`«Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի՝«Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության և «Զարգացման Հայկական բանկ» ԲԲ ընկերության միջև 27.06.2014 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք , որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`