Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍԴ3/0853/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

14.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մհեր Դոլունցին
/ք.Գորիս, Գուսան Աշոտի փող., 11տ./


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2018 թվականի թիվ ՍԴ3/0853/02/17 վճռի դեմ ըստ հայցի «Հայաստանի ապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի ընդդեմ Վազգեն Դոլունցի և Մհեր Դոլունցի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող Մհեր Դոլունցի վերջին հայտնի բնակության վայրը ք.Գորիս, Գուսան Աշոտի փող., 11տ. հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`