Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0123/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանի վերավերյալ դատական ծանուցագիր

14.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանին
Հասցե՝ ք.Երևան, Նոր Նորք 1 զանգ., Ս.Սաֆարյան փ. 2/51
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Գանձակ, Թամանցիների փ. տ. 10

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Մանուկ Բախշիբեկի Պողոսյանի ընդդեմ Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանի, երրորդ անձ՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության մարմին՝ երեխայի հետ շփվելու և տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին::
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 16-ին, ժամը 16:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով`որպես պատասխանող:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստին Ձեր ներկայությունը պարտադիր է՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի քննարկման նպատակով:

Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`