թիվ ԵԱՔԴ/5163/02/14 քաղաքացիական գործով Լուկերիա Մադոյանին ուղղված դատական ծանուցագիր
15.02.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԱՔԴ/5163/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Երևան Ջուր>> ՓԲԸ-ի՝ ընդդեմ Լուկերիա Մադոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Լուկերիա Մադոյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Լուկերիա Մադոյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 2-3:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`