Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/ 4287/02/16 քաղաքացիական գործով ‹‹Եվրո Դիզել›› ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

15.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԱՔԴ/ 4287/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹Դարոյնք›› ՍՊԸ-ի՝ ընդդեմ ‹‹Եվրո Դիզել›› ՍՊԸ-ի՝ անհիմն հարստացման գումարը վերադարձնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
‹‹Եվրո Դիզել›› ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
‹‹Եվրո Դիզել›› ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Սուրենյան 3:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`