Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11424/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/11424/05/18 վարչական գործով
Ելից
N- ԴԴ9- -------------------
19.02.2019թ.
Աննա Մխիթարյան
/ք. Երևան, Մաշտոցի փող., շենք 23, բն. 35/

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով գործն ըստ հայցի Բորյա Գևորգիևի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի, երրորդ անձինք` Էվելինա Սիմոնովա, Միտյա Բաբախանովա, Աննա Մխիթարյան և Սոնա Հակոբյան` ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 01.02.1992թ. թիվ 37 որոշումը մասնակի` Էվելինա Սիմոնովային և Միտյա Բաբախանովին 800-ական քմ տնամերձ հողամաս /կադաստրային ծածկագրերը, համապատասխանաբար, 07-016-002-0016 և 07-016-002-017/ հատկացնելու մասով վերացնելու /անվավեր ճանաչելու/, որպես հետևանք ՀՀ ԱԳԿՊԿ կողմից 10.10.2003թ. անշարժ գույքի պետական միասնական 4-4-3 մատյանի 030 համարի տակ Էվելինա Սիմոնովայի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Էվելինա Սիմոնովայի և Աննա Մխիթարյանի միջև 06.03.2008թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Աննա Մխիթարյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից 10.03.2008թ. 07-016-002-016 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Միտյա Բաբախանովի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 10.10.2003թ. 07-016-002-017 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Միտյա Բաբախանովի և Սոնա Հակոբյանի միջև 07.09.2007թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Սոնա Հակոբյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 10.09.2007թ. 07-016-002-017 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Սոնա Հակոբյանի և Աննա Մխիթարյանի միջև 06.03.2008թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Աննա Մխիթարյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 10.03.2008թ. 07-016-002-017 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. փետրվարի 26-ին ժամը 14.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` / հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ հ. 4: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:



ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ա. ՓԱՆՈՍՅԱՆ


ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդված

1. Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
-Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (268)

Էլ. փոստ`