Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ 2/0334/02/13 քաղաքացիկան գործով դատական ծանուցագիր:

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր – Մարինե Դավթյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, 12շ., 12բն./


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Բյուրեղավան համայնքի հայցադիմումն ընդդեմ պատասխանող Էդվարդ Դավթյանի` վարձակալական հողի վարձավճարների գանձման և պայմանագիրը լուծելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը:
24.10.2018թ.-ին <<Հրազդանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի Էդվարդ Դավթյանի վերաբերյալ 2011թ. փետրվարի 17-ին բացվել է թիվ 37 ժառանգական գործը և նրա իրավահաջորդներն են հանդիսանում Վարդուհի Էդվարդի Դավթյանի և Մարինե Դավթյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 27.02.2019թ.-ին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1

Հեռ..` +374 223 21634

Էլ. փոստ`