Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19940/02/18 քաղաքացիական գործով Պատասխանող Արսեն Վլադիմիրի Արտաշեսյանին / ք. Երևան, Կենտրոն, Եր. Քոչարի փող., 11 շ., 33 բն./

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածներով

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/19940/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող Արսեն Վլադիմիրի Արտաշեսյանին
/ ք. Երևան, Կենտրոն, Եր. Քոչարի փող., 11 շ., 33 բն./


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/19940/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <ԱյԴի Բանկ> ՓԲ ընկերության ընդդեմ Արսեն Վլադիմիրի Արտաշեսյանի և Ռուբեն Հովհաննեսի Սադոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:


Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի նստավայրում/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Դատարանը 11.02.2019 թվականին որոշում է կայացրել նշված գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 27.03.2019 թվականին:

Ծանոթություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա

Հեռ..` (0037410) 57-67-84

Էլ. փոստ`