Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 26994/02/18 քաղաքացիական գործով ‹‹Լիլիթ Մուշ›› ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 26994/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹ԱՎՈ Ֆ.Մ.Հ›› ՍՊԸ-ի՝ ընդդեմ Գալուստ Թադևոսյանի և ‹‹Լիլիթ Մուշ›› ՍՊԸ-ի՝ ք. Երևան, Արամի փողոց 30 շենքի թիվ 22 հասցեի բնակարանի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, նրանց այդ տարածքներից վտարելու, այդ գույքերի նկատմամբ հայցվոր կողմի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
‹‹Լիլիթ Մուշ›› ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
‹‹Լիլիթ Մուշ›› ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Արամի փող., 30 շենք, բն. 22:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`