Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1668/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գևորգ Շավարշի Հովհաննիսյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Աբովյան, Սևանի փող. 2/6 շենք, բն. 6/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Սոս Մելիքջանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/1668/02/17 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Սոս Հրանտի Մելիքջանյանի, Արթուր Սոսի Մելիքջանյանի, Ռուդիկ Միխայիլի Սարգսյանի, Գևորգ Շավարշի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 03.07.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Աբովյան Սևանի փող. 2/6 շենք, բն. 6» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «անհայտ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`