Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0126/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սվետլանա Ջիվանի Մագոյանին
---------------------------------------------
/հասցե՝ Լոռու մարզ, գ. Արևաշող 1 փող. 17 փկղ. 3 տնակ/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Սիլվա Սպարտակի Մագոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0126/02/18 քաղաքացիական գործով /ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Սիլվա Սպարտակի Մագոյանի, Ջիվան Արտաշի Մագոյանի, Սպարտակ Ջիվանի Մագոյանի, Ժենիկ Մկրտչի Մագոյանի, Սվետլանա Ջիվանի Մագոյանի, Անժելա Սպարտակի Մագոյանի, Արմեն Սպարտակի Մագոյանի, Աիդա Անուշավանի Դարչինյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, պատասխանող Սիլվա Սպարտակի Մագոյանի բաժնի գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին / 15.11.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Լոռու մարզ, գ. Արևաշող 1 փող. 17 փկղ. 3 տնակ» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`