Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20327/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր

Պատասխանողª Միքայել Աղաջանյանին
/ք. Երևան, Գոգոլի 5 շ., բն. 5/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ուղարկվում է ըստ Գոհար Թաթոյանի հայցի ընդդեմ Նարեկ Թաթոյանի` ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումի պատճենը:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Պատասխանողն իրավունք ունի սույն գրությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ծանոթանալ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերին:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն, Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետոª երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան կամ միջնորդությունª պատասխանը ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակիª
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը,
2) հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/,
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրըª համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված:
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաևª
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրաª պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 244847

Էլ. փոստ`