Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ4/1530/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

20.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արթուր Շախիկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր
ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Գյուլբենկյան 44, բն,11

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/1530/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ընդդեմ Արթուր Շախիկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Շախիկյանին (ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Գյուլբենկյան 44, բն. 11), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Անհայտ» նշումով, և ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Թերի հասցե» նշումով::

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ4/1530/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի մարտի 11-ին, ժամը 17:45-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Ձեր ներկայացուցիչը նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, պատշաճ լիազորագրով հրավիրվում է Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`