Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/0552/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/0552/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր ` Դավիթ Ավետիսյանին
/ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 9 շ., 15 բն./
Հայցվոր ` Մարինե Ավետիսյանին
/ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 9 շ., 15 բն./

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Ավետիսյանի, Քրիստինե Ավետիսյանի, Մարինե Ավետիսյանի, Նելյա Արշակյանի և Անի Ավետիսյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Խալաթյանի, Սուսաննա Պետրոսյանի, երրորդ անձ՝ Նոտարական պալատ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ, Սիրանուշ Պետրոսյան՝ Նելյա Արշակյանի, Դավիթ, Քրիստինե, Մարինե, Անի Ավետիսյանների և Վոլոդյա Խալաթյանի միջև 26․04․2007 թվականին կնքված Դավթաշեն 4-րդ թաղամաս 9 շենք 15 բնակարանի առուվաճռքի պայմանագրի, Վոլոդյա Խալաթյանի և Սուսաննա Պետրոսյանի միջև 29․06․2007 թվականին կնքված Դավթաշեն 4-րդ թաղամաս 9 շենք 15 բնակարանի առուվաճառքի պայմանագրի, Սուսաննա Պետրոսյանի և Սիրանուշ Պետրոսյանի միջև 19․01․2015 թվականին կնքված Դավթաշեն 4-րդ թաղամաս 9 շենք 15 բնակարանի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ՝ որպես կեղծ գործարքի, կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքեր, այն է՝ անվավեր ճանաչել 26․04․2007 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Վոլոդյա Խալաթյանի անվամբ 11․05․2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 29․06․2017 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Վոլոդյա Խալաթյանի անվամբ 13․07․2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ Նելյա Արշակյանի, Դավիթ, Քրիստինե, Մարինե, Անի Ավետիսյանների սեփականության իրավունքը Դավթաշեն 4-րդ թաղամասի 9 շենք 15 բնակարանի նկատմամբ վերականգնելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին` մարտի 18-ին, ժամը` 16:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:


Դատավորի օգնական Մ.Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596, 112

Էլ. փոստ`