Թիվ ԼԴ/0026/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
21.02.2019
պատասխանող՝ Սիլվարդ Գառնիկ Ասատրյանին
հասցեն` Լոռու մարզ, Վանաձոր, Իսահակյան 1, 11 5 տ.
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդևան Լիպարիտի Բեժանյանի և Սեդա Վարդևանի Բեժանյանի ընդդեմ Սիլվարդ Գառնիկ Ասատրյանի` գույքից բաժիններն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը գույքի սեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխվելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`