Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2512/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

21.02.2019թ.
Թիվ ՎԴ/2512/05/16 վարչական գործով
երրորդ անձ՝ Բաղդասար Կիրակոսյանին
Հասցե` Արմավիրի մարզ, գ. Դալարիկ

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Անուշ Հովհաննիսյանի, Զավեն Հովհաննիսյանի, Պարսամ Հովհաննիսանի, Ալիսա Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման, երրորդ անձինք Արմավիրի մարզի Դալարիկ համայնք, Հայսեր Կիրակոսյան, Էլմիրա Աղաբեկյան, Վան Կիրակոսյան, Բաղդասար Կիրակոսյան, Անդոկ Կիրակոսյան «1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանմանը կատարված սխալի գրանցման ուղղում կատարելուն պարտավորեցնելու, այն է՝ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում Հայսեր, Վան, Բաղդասար, Անդոկ Կիրակոսյանների և Էլմիրա Աղաբեկյանի անվամբ 258-17 ծածկագրի տակ գրանցված 1.292 հա հողամասի 0,40 հա հողամասը գրանցել Անուշ Զավենի Հովհաննիսյանի անվամբ: Այդ հողամասը գրանցված է կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-036-4-5 մատյանի 000105 համարի տակ, 2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանմանը Զավեն, Պարսամ և Ալիսա Հովհաննաիսյաների տնամերձ հողամասի մի մասը, որն առանց շինության գրանցվել է Հայսեր, Վան, Բաղդասար, Անդոկ Կիրակոսյանների և Էլմիրա Աղաբեկյանի անվամբ, սխալի գրանցման ուղղում կատարելուն պարտավորեցնելու, այն է՝ այդ հողամասի նկատմամբ գրանցել հայցվորների սեփականության իրավունքը» պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մարտի 18-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։



Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Հ.Նազարեթյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-71-21 /224/

Էլ. փոստ`