Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0735/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Ռեփսիկ Հայկարամի Դավթյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարճաղբյուր, 2 փ., 6 փկղ., տուն 6

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Թամրազյան) 08.06.2018 թվականի որոշմամբ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռեփսիկ Հայկարամի Դավթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է վարույթ:
Քաղաքացիական գործը, դատավոր Ա. Թամրազյանի սույն դատարանում լիազորությունների դադարեցման կապակցությամբ, 21.11.2018 թվականին մակագրվել և 22.11.2018 թվականին հանձնվել է դատավոր Ա. Ոսկանյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 23.11.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործնընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 27.12.2018 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 27.12.2018 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Թիվ ԳԴ/0735/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի փետրվարի 08` ժամը 12:20-ին նշանակված դատական նիստը չի կայացել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ/0735/02/18 քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել 2019 թվականի ապրիլի 30-ին` ժամը 11:20-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի ապրիլի 30-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 11:20-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`