Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2687/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Արմեն Ավետիսյանին
/ք. Երևան, Լեոյի փող., տուն 37/


Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Մկրտիչ Գասպարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Ռուբեն Սնգրյան, Արմեն Ավետիսյան՝ Երևանի քաղաքապետի 25.05.2011 թվականի թիվ 2114-Ա, 11.06.2011 թվականի թիվ 2964-Ա և 31.07.2012 թվականի թիվ 5578-Ա որոշումները և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը վերացնելու, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտերի հետևանքները վերացնելու, այն է՝ կադաստրային գործում փոփոխություն կատարելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և դրան համապատասխան թիվ 22082013-01-0207 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը փոփոխելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 18-ին, ժամը՝ 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:







ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`