Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11938/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը
/ք. Երևան, Արշակունյաց 63/


Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Արտաշես Գևորգյանի ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության՝ Արտաշես Գևորգյանին վճարման ենթակա 23.07.2015-15.05.2018 թվականներն ընկած ժամանակահատվածի մաքուր (առանց պահումի) աշխատավարձի դրամական միջոցներն ապօրինի պահելու դիմաց 1.324.713 ՀՀ դրամ կազմող գումարի տոկոսների վճարմանն ուղղված գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. մարտի 13-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ















Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`