Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0414/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող՝ Նելլի Վոլոդյայի Մարանդյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Գ.Լուսավորչի 54 շենք, թիվ 7 բնակ./

Դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ի, մարտի 27-ի, հունիսի 05-ի, օգոստոսի 21-ի, հոկտեմբերի 09-ի և դեկտեմբերի 13-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը և հայցադիմումի օրինակը, սակայն Ձեզ ուղարկված փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Արարատբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Նարինե Գառնիկի Ավետիքյանի, Նելլի Վոլոդյայի Մարանդյանի, Գայանե Սամսոնի Սարուխանյանի, Սեդա Վանիկի Թամրազյանի և Արման Ռուբենի Մարանդյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին հա. ԼԴ/0414/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 17:00-ին /դահլիճ N5/:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված նախնական դատական նիստին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`