Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 24285/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Աիդա Նազարի Քեշիշյանին

/ՀՀ, ք.Երևան, Գուլակյան փ., տուն 7/3/


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՝ Անուշ Վահիկի Հակոփ Նայիրյանի և Վահիկ Հակոբի Հակոբ Նաիրյանի ընդդեմ Աիդա Նազարի Քեշիշյանի և Մելիք Յաղուբի Հակոբյանի, երրորդ անձիք՝ Սերոժ Թևանի Քոչարյանի, Սևակ Շահինի Աբրամյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:


Վերոնշյալ գործով Դուք հանդիսանում եք որպես պատասխանող:

Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, հայտնելու բացարկ, ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը, հարցեր տալու դատավարության մասնակիցներին, միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին, դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը, գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ, բողոքարկելու դատական ակտերը, կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`