Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/4838/02/17 քաղաքացիական գործով Արայիկ Գասպարյանին ուղղված դատական ծանուցագիր

27.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՇԴ/4838/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹Գլոբալ Կրեդիտ›› ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արայիկ Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Արայիկ Գասպարյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Արայիկ Գասպարյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Արագածի փող., տուն 33:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. ապրիլի 19-ին, ժամը՝ 15:30-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +374 10 209710

Էլ. փոստ`