Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0683/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ծովիկ Ալեքսանի Նազարյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ներսիսյան թղմ., 1, 23/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ընդդեմ Ծովիկ Ալեքսանի Նազարյանի՝ 2 046 092 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված կենսաթոշակի գումարի և նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/0683/02/17 քաղաքացիական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 19-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 27-ին, ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. մայիսի 21-ին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 23393

Էլ. փոստ`