Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8516/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

01.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հրաչյա Գասպարյանին
(ք. Երևան, Դավթաշեն 2-րդ փող., տուն 21)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի և Մարինե Խուրշուդյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Ներսես Գասպարյան, Հրաչյա Գասպարյան` Ներսես Գասպարյանի և Հրաչյա Գասպարյանի անվամբ իրականացված քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ փողոց, 21 տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 09.04.2019 թվականի ժամը 11:50-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/271/

Էլ. փոստ`