Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0495/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/0495/02/17
Պատասխանող՝ ‹‹Լևոն Ամիրխանյան›› ՍՊԸ-ին
Հասցե`ք.Երևան,Բաղրամյան պող., 53., բն.67

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 10:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0495/02/17 քաղաքացիական գործով ըստ Արմեն Դանիելյանի ընդդեմ ‹‹Լևոն Ամիրխանյան›› ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «Էյչ-էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 40 շենքի, 82 շինության, երկրոդ հարկի, 9/82/9/ ոչ բնակելի տարածքի նկատմամբ Արմեն Դանիելյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ.:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:



Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`