Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ԱՎԴ3/1081/02/18 քաղաքացիական գործով

10.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՎԴ3/1081/02/18



ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2019թ ք.Վայք

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Զարինե Նորիկի Հարությունյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/1081/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

<<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ն 31.10.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Զարինե Նորիկի Հարությունյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.11.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել :
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Զարինե Նորիկի Հարությունյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/1081/02/18 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2019 թ. մարտի 25 -ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:





Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374 282 23224

Էլ. փոստ`