Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0946/02/16 քաղաքացիական գործով հարպարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

11.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածներ

Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Սիրականի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փող. 28 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ.Մինասյան) վարույթում է քննվում <<Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի դիմումը, թիվ ԳԴ/0946/02/16 քաղաքացիական գործով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, որով դատական նիստը նշանակվել է 23.04.2019 թվականին, ժամը 12:30-ին:
Դատական ծանուցագրերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են Ձեզ (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փող. 28 տուն), որը վերադարձվել է Դատարանին՝ «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 5)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 23.04.2019 թվականին, ժամը 12:30-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 5)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 5

Հեռ..` +374 262 44847

Էլ. փոստ`