Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0754/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/0754/02/17
<<11>> մարտի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Նարինե Մկրտչյանին
/ՀՀ, ք. Երևան, Հ. Էմինի 1 նրբ. 5 տուն /

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Սարիբեկի Սարգսյանի, Ալիկ Սարիբեկի Սարգսյանի ընդդեմ Նարինե Մյասնիկի Մկրտչյանի, Արամայիս Գասպարյանի իրավահաջորդ՝ Աննա Մարտիկյանի, Էվելինա Մարաբյանի` Երևան քաղաքի Հ. Էմինի փողոց, 1-ին նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող 742քմ հողամասից Հայցվորներին պատկանող և նրանց կողմից փաստացի օգտագործվող բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավոր Հ. Շահնազարյանի աշխատակազմին է տրամադրվել Դատավորների 2019 թվականի վերապատրաստման դասընթացների ժամանակցույցը, որի համաձայն՝ դատավոր Հ. Շահնազարյանը 01.04.2019 թվականից մինչև 05.04.2019 թվականը ներառյալ մասնակցելու է պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 02.04.2019 թվականին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2019 թվականի ապրիլի <<16>>-ին, ժամը՝ <<15:40>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 33 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`