Թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործով Պատասխանող` Արտակ Գաբրիելյանին
11.03.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործով
Պատասխանող` Արտակ Գաբրիելյանին
/ ք. Երևան, Սարյան փող., 31 շենք, 58 բն. /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության /ներկայումս «Արդշինբանկ» ՓԲԸ/ հայցն ընդդեմ Արտակ Գաբրիելյանի, Գայանե Գյուզալյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և Գայանե Գյուզալյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության /ներկայումս «Արդշինբանկ» ՓԲԸ/, երրորդ անձ` Արտակ Գաբրիելյան` բնակարանի նկատմամբ տարածված բռնագանձումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 18.04.2019 թվականին, ժամը 11:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` 00374 57-67-84
Էլ. փոստ`