Թիվ 2-1654-07 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր
12.03.2019
Թիվ 2-1654-07 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
հայցվոր՝ Վեներա Նորայրի Վարդանյանին
ՀՀ,Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, Մաշտոցի փողոց, 16 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Վարդգեսի Ավետիսյանի, Վեներա Նորայրի Վարդանյանի, Մերի Նորայրի Վարդանյանի ընդդեմ Նորայր Ժիրայրի Վարդանյանի, Ժիրայր Ոսկանի Վարդանյանի, երրորդ անձ՝ Շենգավիթ վարչական շրջանի` բնակության իրավունքի խաչընդոտները վերացնելու և բնակեցնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի մայիսի 14-ին, ժամը 15:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`