Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0022/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

13.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՎԱՆԱՁՈՐԻ ՆՍՏԱՎԱՅՐ

Վարչական գործ`
N ՎԴ 6/0022/05/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, /0322/ 2-32-35


Պատասխանող` Նարինե Քալաշյանին
/հասցեն՝ Լոռու մարզ, գյուղ Գարգառ/

Նախնական դատական նիստին մասնակցելու համար, Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան /Վանաձորի նստավայր/, որպես` պատասխանող, ըստ հայցի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Նարինե Քալաշյանի` Գումարի բռնագանձման պահանսի մասին, վարչական գործով:
Ներկայանալու ժամանակը` 23.05.2019թ. ժամը 11:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ վարչական դատարան /Վանաձորի նստավայր/, հասցեն` ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, հեռ. (0322) 2-32-35:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը, ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ՀՀ վարչական դատարանը
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է՝
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր Է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը բովանդակում Է՝
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում Է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին:
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանում կարող են ներառվել՝
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև՝
1) միջնորդություն՝ վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 23235

Էլ. փոստ`