Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2086/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ռաֆիկ Հովհաննեսի Սահակյանին
/ք.Սպիտակ, Առափնյա թաղ. 164/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Մարիետա Սերյոժայի Գալոյանի ընդդեմ Ռաֆիկ Հովհաննեսի Սահակյանի՝ համատեղ կյանքում ձեռք բերված գույքի համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին հա. ԼԴ/2086/02/18 քաղաքացիական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 13-ի և 2019 թվականի հունվարի 17-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. մարտի 13-ին, ժամը 14:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հուլիսի 31-ին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 23393

Էլ. փոստ`