Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3736/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

14.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/3736/02/18
<<14>> մարտի 2019 թվական




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Քաղաքացիական գործով պատասխանող
Ռուբեն Արտաշեսի Մանուկյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ խճ., 1-ին թաղ., 5 ա շ., բն. 26)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 29.11.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<Վեկտոր Ինվեսթմենթս>> ՍՊԸ-ն ընդդեմ <<ԼՊԹ Կոմպրես>> ՍՊԸ-ի, Մամիկոն Եղիշեյի Գրիգորյանի, Լիլիա Իլյիչի Հովսեփյանի, <<Սամթօմ>> ՍՊԸ-ի և Ռուբեն Արտաշեսի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/3736/02/18 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 26.02.2019թ. Ե-9642/19 գրությամբ ուղարկվել է Ձեզ՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ խճ., 1-ին թաղ., 5 ա շ., բն. 26 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`