Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/1088/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Ասլանյանի

2019 թվականի փետրվարի 21-ին (ք. Մարալիկ)
դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի` <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 02520007, պետական գրանցման վկայական՝ թիվ 0170, ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84, ծանուցման հասցեն՝ ՀՀ, ք. Գյումրի, Պուշկինի 23, էլեկտրոնային հասցե՝ acba@acba.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Անուշ Արտաշի Պետրոսյանի (անձնագիր՝ АG0429824, տրված՝ 03.02.2005 թվականին, 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 14-րդ փողոց, տուն 8), Արկադի Սուրիկի Ավետիսյանի (անձնագիր՝ АP0626521, տրված՝ 15.11.2016 թվականին, 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 8-րդ փողոց, 1-ին փկղ., տուն 4), Արթուր Գագիկի Սուքիասյանի (անձնագիր՝ АK0205339, տրված՝ 09.12.2008 թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հացիկ, 9-րդ փողոց, տուն 1), Հարություն Անդրանիկի Հովհաննիսյանի(անձնագիր՝ АN0211206, տրված՝ 23.07.2012 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տիմիրյազևի փողոց, 39 շենք, բն. 30)՝ համապարտության կարգով 2.554.874 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև 03.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2% տոկոսադրույքով տույժերի հաշվեգրման պահանջների մասին թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
02.11.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներից հօգուտ Բանկի բռնագանձել 2.554.874 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 03.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրել օրական 0,2% տոկոսադրույքով տույժեր:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն էլեկտրոնային եղանակով անհապաղ ուղարկել է հարկադիր կատարման:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
Դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանց բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 146-րդ և 147-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Պարզեցված ընթացակարգեր>> վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի <<ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ>> վերտառությամբ 42-րդ գլխի 303-րդ հոդվածի համաձայն՝
<<1.Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` 1) ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 2) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը. 3) ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 4) ներկայացվել է հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 5) գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին. 6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ. 7) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Պարզեցված ընթացակարգեր>> վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի <<ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ>> վերտառությամբ 42-րդ գլխի 304-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:

2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Պարզեցված ընթացակարգեր>> վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի <<ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ>> վերտառությամբ 42-րդ գլխի 305-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:

2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15‑օրյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Պարզեցված ընթացակարգեր>> վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի <<ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ>> վերտառությամբ 42-րդ գլխի 306-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
3. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում են դատական նիստի վայրը և ժամանակը>>:
Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են. ա)կողմերի միջև վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), բ) վարկատուի կողմից վարկի գումարը վարկառուին (փոխառուին) տրամադրած լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) երաշխավորության հարաբերությունների (երաշխավորության պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), դ) վարկառուի (փոխառուի) կողմից պարտավորության կետանց թույլ տալու առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), ե) վարկառուի (փոխառուի) մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե վարկառուն (փոխառուն) չապացուցի իր մեղքի բացակայությունը, զ) վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը): Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով ըստ էության բացակայում են:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Դատարանը գտել է, որ առկա է արագացված դատաքննություն կիրառելու հիմքերը, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը և արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կայացվել է ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո:
Վերոգրյալնեի հիման վրա և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 303-306-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ1/1088/02/18 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն և սույն որոշման կայացման պահից անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը հայտարարել 2019 թվականի մարտի 15-ին, իսկ վայրը` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`