Թիվ ԳԴ4/2398/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
18.03.2019
Պատասխանող – Սմբատ Արտավազդի Առաքելյանին
/Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գագարին, Գայի 1/10/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Արեգակ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Մառլեն Սաֆարյանի, Սմբատ Առաքելյանի և Էրիկ Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի ապրիլի 25-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`