Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1628/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 97-րդ հոդված

Պատասխանող՝ Ռուզաննա Վոլոդյայի Ավետիսյանին
Ծանուցվող անձի հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Երևան, Ադոնցի փողոց, տուն 7

Ներկայանալ թիվ ԱՎԴ1/1628/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Որմիզդուխտ Սերգեյի Ավետիսյանի ընդդեմ Աշոտ Բալաբեկի Բադալյանի, Կամո Հարոյանի, <<ԿոնվերսԲանկ>> ՓԲԸ-ի, <<Հար-Բոջ>> ՍՊԸ-ի, ՀՀԿԱ ԱԳՅ ՊԿ <<Երևան>> տարածքային ստորաբաժանման, Գալուստ Վոլոդյայի Ավետիսյանի, Ռուզաննա Վոլոդյայի Ավետիսյանի՝ սեփականության իրավունքով Դրախտուհի Ավագի Ավետիսյանին պատկանած և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.05.1995թ. թիվ 1195 վկայագրի հիման վրա Վոլոդյա Գալուստի Ավետիսյանին` որպես սեփականություն անցած Երևան քաղաքի Ռ.Պատկանյան փողոցի 10 հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասի` որպես Վոլոդյա և Որմիզդուխտ Ավետիսյաննների համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի հաշվին կատարված ներդրումների արդյունքում նշանակալի չափով ավելացված անշարժ գույքի նկատմամբ Որմիզդուխտ Ավետիսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, ինչպես նաև փաստացի տիրապետման հիմքով Երևան քաղաքի Ռ.Պատկանյան փողոցի 10 հասցե անշարժ գույքում 17.03.2016թ. մահացած Վոլոդյա Գալուստի Ավետիսյանի 1/2 ժառանգական զանգվածի 1/3-ի նկատմամբ նրա կնոջ` ըստ օրենքի ժառանգ Որմիզդուխտ Սերգեյի Ավետիսյանի ժառանգության իրավունքը ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու` այն է Երևան քաղաքի Ռ.Պատկանյան փողոցի 10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 06.09.2003թ. տրված թիվ 984980 սեփականության իրավունքի վկայականով Վոլոդյա Ավետիսյանի միանձնյա սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, <<ԿոնվերսԲանկ>> ՓԲԸ-ի, <<Հար-Բոջ>> ՍՊԸ-ի և Վոլոդյա Ավետիսյանի միջև 27.12.2014թ. կնքված <<Պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի>> թիվ NI192145 պայմանագիրը և դրա հիման վրա Երևան քաղաքի Ռ.Պատկանյան փողոցի 10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ <<ԿոնվերսԲանկ>> ՓԲԸ-ի գրավի իրավունքի 29.12.2018թ. թիվ 29122014-01-0064 վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և սեփականության ու գրավի իրավունքների անվավեր ճանաչված մասի` 1/2-ի նկատմամբ Որմիզդուխտ Ավետիսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին 02.05.2019թ. ժամը 14:00-ին կայանալիք նախնական դատական նիստին:
Նախագահող դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատական նիստերի քարտուղար՝ Վահե Պողոսյան
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի Դուք հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում պարտավոր եք հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան ներկայացնել դատարան` դրան կցելով հայցի դեմ Ձեր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:

8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի-ի 147-րդ հոդվածի Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար::
Դատարան ներկայանալուց Ձեր հետ ներկայացրեք Ձեր անձնագրի և սոց. քարտի /եթե ունեք/ պատճեները /իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառան համարը և պետ.գրանցման վկայականի համարը/:

Հասցե` Արարատի մարզ, ք. Վեդի Արարատյան 55

Հեռ..` 023422720

Էլ. փոստ`