Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0915/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և վճռի հրապարակման օրվա վերաբերյալ դատական

19.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ1/0915/02/18
19 մարտի 2019թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Վլադիմիր Յուրիկի Դավիթյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, 3 մկշ., տուն 9/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2018թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Արդշինբանկ,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Վլադիմիր Յուրիկի Դավիթյանի և Ռոբերտ Իսկրաի Մեսրոպյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Վլադիմիր Յուրիկի Դավիթյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 19.12.2018թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 19.03.2019թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ1/0915/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ,,Արդշինբանկ,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Վլադիմիր Յուրիկի Դավիթյանի և Ռոբերտ Իսկրաի Մեսրոպյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, կիրառել արագացված դատաքննություն և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019թվականի ապրիլի 08-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 19.03.2019թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հովածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝
2) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 256 23166

Էլ. փոստ`