Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0698/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵԱԴԴ/0698/02/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր



«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվին
(ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 15 շենք, 1-ին հարկ)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԱԴԴ/0698/02/11 քաղաքացիական գործով, ըստ հայցի Արուսյակ Վանյանի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մարի Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԱՆ «Արաբկիր» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ Երևան քաղաքի Գ. Չաուշի 14/3 շենքի թիվ 88 բնակարանի նկատմամբ Արուսյակ Վանյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի և Մարի Գագիկի Առաքելյանի միջև 27.12.2009 թվականին կնքված Երևան քաղաքի Գ. Չաուշի 14/3 շենքի թիվ 88 բնակարանի նկատմամբ 22.12.2009 թվականին կնքված թիվ 6726 հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 04-ին ժամը 12:05-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):



Դատավորի գործավար՝ Հ. Թադևոսյան


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`