Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10641/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

21.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/10641/05/18 վարչական գործով
Ելից
N- ԴԴ9- -------------------
20.03.2019թ.
Արմինե Դավեյան
/Գեղարքունիքի մարզ, Զոլաքար, 3 փող., 7 նրբ., տուն 13/

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարապետ Հակոբի Կոկայանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ` Արմինե Դավեյան` 20.08.2018թ. տեղի ունեցած ք. Երևան, Լիևյան 7-9 հասցեի աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և Արմինե Վաչագանի Դավեյանի միջև 22.08.2018թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեում Արմինե Վաչագանի Դավեյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. մայիսի 03-ին ժամը 15.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` / հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ հ. 4: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ԵՍԱՅԱՆ





ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդված

1.Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
-Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (268)

Էլ. փոստ`