թիվ ԵՇԴ/0077/02/18 քաղաքացիական գործով Հակոբ Հակոբյանին ուղղված դատական ծանուցագիր
21.03.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՇԴ/0077/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹ՎՏԲ-Հայաստան Բանկ›› ՓԲԸ-ի՝ ընդդեմ Հակոբ Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Հակոբ Հակոբյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Հակոբ Հակոբյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Հ. Հովհաննիսյան փող., տուն 2:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 10-ին, ժամը՝ 12:30-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`