Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 3611/02/19 քաղաքացիական գոծով անձին մահացած ճանաչելու վերաբերյալ

21.03.2019

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 258-րդ հոդված


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական կայքում հրապարակելու մասին


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

ՙԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պետրոսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/3611/02/19 քաղաքացիական գործն` ըստ դիմումի Անահիտ Ժիրայրի Ռուշանյանի` 02.01.1969թ. ծնված Հակոբ Ժիրայրի Ռուշանյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:՚


Դատավորի օգնական` Ս.Կարապետյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` + 374 93 010928

Էլ. փոստ`