թիվ ԿԴ/2595/02/17 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
21.03.2019
ԱՁ Գևորգ Խաչատրյանին
---------------------------------------------
/հասցե՝ (ՀՀ, ք.Հրազդան, Կենտրոն 30, 50/
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԿԴ/2595/02/17 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Գևորգ Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին), ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2018 թվականի վճռի դեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ ԱՁ Գևորգ Խաչատրյանի «(ՀՀ, ք.Հրազդան, Կենտրոն 30, 50» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «թերի հասցե» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 448408 346
Էլ. փոստ`